«Եվ մենք երջանիկ ենք»․ Աննա Թովմասյանի հուզիչ հրապարակումը

Արամեն՝ հայկական բեմի հայտնի ու սիրված արտիստներից մեկը, իր երաժշտական ուղին սկսելու պահից անմիջապես դարձավ լայն լսարանի ուշադրության կենտրոնում։ Նրա ձայնային յուրօրինակ հնչողությունն ու հոգեհարազատ կատարումները շուտով մեծ ճանաչում բերեցին նրան, իսկ թողարկած երգերը մեկը մյուսի հետևից դառնում էին իսկական հիթեր՝ գրավելով հազարավոր երկրպագուների սրտերը։

Բացի իր հաջողված կարիերայից, Արամեի անձնական կյանքն էլ մշտապես հետաքրքրության կենտրոնում է։ Նրա և կնոջ՝ Աննա Թովմասյանի ընտանիքը հանդիսանում է հայկական շոուբիզնեսի ամենաքննարկվող զույգերից մեկը։ Նրանց գեղեցիկ պատմությունն ու ամուր կապը տարիների ընթացքում դարձել են շատերի համար օրինակելի։

Արամեն ու Աննան տարիներ շարունակ եղել են միմյանց կողքին, հաղթահարել դժվարություններն ու միասին կառուցել իրենց երջանկությունը։

Նրանք ոչ միայն գեղեցիկ զույգ են, այլև լավագույն ընկերներ, որոնք ամեն պահի աջակցում են միմյանց։ Նրանց փոխհարաբերությունների ներդաշնակությունն ու ջերմությունը հաճախ են հայտնվում լուսանկարներում ու հրապարակումներում, որոնք մեծ արձագանք են ստանում երկրպագուների կողմից։

Օրեր առաջ Աննան հերթական անգամ կիսվել է ամուսնու հետ անցած պահերից մեկով՝ սոցիալական ցանցերում տեղադրելով լուսանկար, որտեղ նրանք ջերմ գրկախառնված են։ Նկարին կից նա գրել էր. «Եվ մենք երջանիկ ենք»:

Նրանք իսկապես երջանիկ զույգ են, դա ակնհայտ է։ Դա կյանքում տրված ամենամեծ եջանկությունն է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: