Հմայիչ, ոճային, յուրահատուկ ու համարձակ․ Անահիտ Սիմոնյանի նոր ֆոտոշարքը իսկապես ցնցող է

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը վերջերս կիսվել է նոր ֆոտոշարքով, որն արվել է Կալիֆոռնիայում։ Նրա հետևորդները նշում են, որ շատ հետաքրքիր ու յուրահատուկ է եղել այդ ֆոտոշարքի մթնոլորտը։ Անահիտն այս անգամ ներկայացել է մուգ գույների մեջ։ Ինչպես միշտ այս անգամ ևս, Անահիտ Սիմոնյանը առանձնանում է իր ուրույն ոճով և նրբաճաշակությամբ։

Ավելի վաղ նա ինստագրամում հրապարակել էր տեսանյութ, որտեղ բացահայտում է, որ կատարվել է իր նվիրական երազանքներից մեկը։ Նա մանկուց երազել էր պարահանդեսային պարերով զբաղվել, բայց միշտ ինչ-ինչ հանգամանքների բերումով չի ստացվելև այժմ նրա նվիրական ցանկությունը ի կատար է ածվել։ Անահիտը դա համարում է իր իր նոր ձեռքբերումներից մեկը և հույս է նշել է, որ այդ քայլը մեծ նշանակություն ունի իր համար։

Նա պատմում է նաև, որ կատարվածը հատկապես հուզիչ էր նրանով, որ նկատել է, թե որքան տարիքով մարդիկ են մասնակցում այդ պարերին։ Նրա խոսքով, մեծահասկաներն այդ պարերի ընթացքում ասես 30-40 տարով երիտասարդացած լինեն։ Նրանք պարում էին սիրով, երջանկությունից փայլում էին նրանց աչքերը։

Անահիտը շատ է տպավորվել այդ պահով։ Ի դեպ, Անահիտ Սիմոնյանը անդրադարձել է այն հարցին, որ Ամերիկան բացառիկ է նրանով, որ մարդիկ, անկախ տարիքից, այստեղ վայելում են կյանքը, իրենց չեն զրկում հաճույքներից ու հետաքրքրություններից։ Եվ դա ոգեշնչում է։

Իսկապես, ցանկացած տարիքում մարդը պետք է վայելի կյանքն ու շարունակի բացահայտել կյանքի նոր կողմերն ու նոր գույները։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: