Սիլվա Հակոբյանը՝ հայկական շոուբիզնեսի ամենալուսավոր և դրական կերպարներից մեկը, տարիների ընթացքում կարողացել է ստեղծել ոչ միայն իր երաժշտական ուղին, այլև ամուր ու սիրով լի ընտանիք։ Նրա անունը երբեք չի շոշափվել սկանդալների կամ կոնֆլիկտների մեջ, ինչը նրան առանձնացնում է շատերից։ Սիլվան իր օրինակով ցույց է տալիս, որ հնարավոր է համատեղել բեմական ակտիվ գործունեությունն ու ընտանեկան ներդաշնակությունը։
Երգչուհին և նրա ամուսինը՝ Նորայր Մանուկյանը, մեծացնում են իրենց երկու հրաշալի դուստրերին՝ Միլային և փոքրիկ Էվելինային։ Սիլվան հաճախ է կիսվում իր հետևորդների հետ ընտանեկան ջերմ պահերով, հատկապես երեխաների մասնակցությամբ հոլովակներով, որոնք շատերի համար դարձել են դրական էներգիայի և ոգեշնչման աղբյուր։
Վերջերս նա հրապարակել էր լուսանկար, որտեղ երևում էր Սուրբ Աննա եկեղեցու բակում։ ավատը մարդուն ուժ է տալիս, իսկ եկեղեցին այն վայրն է, որտեղ մեր հոգին խաղաղություն է գտնում։ «ԱՍտծո օրհնությունը բոլորիս հետ», — գրել է նա։
Եկեղեցին հայերի կյանքում միշտ ունեցել է կարևոր նշանակություն։ Այն ոչ միայն աղոթքի և հաղորդության վայր է, այլև հոգևոր հանգստության, մտքերի մաքրման ու ինքնաճանաչման տեղ։ Մարդիկ եկեղեցում գտնում են իրենց մտքին ու սրտին հարմար պատասխաններ, խաղաղվում են ու լցվում նոր ուժով։ Սիլվայի օրինակով էլ կարելի է տեսնել, թե ինչպես է հավատը օգնում մարդուն պահպանել ներքին ներդաշնակությունն ու շրջապատին փոխանցել դրական լիցքեր։
Սիլվա Հակոբյանի անձնական ու մասնագիտական կյանքը վառ օրինակ է այն բանի, որ բեմական հաջողությունները չեն խանգարում լինել հոգատար մայր, սիրող կին և հավատարիմ հավատքին։