ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հաղորդում է, որ մարտի 12-ին տեղական ժամանակով 17 ։10 -ին երկրաշարժ է գրանցվել Հայաստանում։ ՀՀ ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.13⁰ և արևելյան երկայնության 44.38⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Երևան քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․7 մագնիտուդով երկրաշարժ։
Ըստ ՆԳՆ փրկարար ծառայության հայտարարության օջախը գտնվել է Երևանից 7 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնում ցնցումների ուժգնությունը կազմել է 3-4 բան։
Համացանցում օգտատերերի հաղորդմամբ ցնցումները զգացվել են թույլ։ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ուժգնությունը կազմել է 2,8 մագնիտուդ, օջախը գտնվել է Երևանից 7 կմ հեռավորության վրա:
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում և Կոտայքի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ։