«Շնորհավոր երկնային ծնունդդ, թագավոր․․․»․ Արամ Ասատրյանի որդիների հուզիչ շնորհավորանքը երջանկահիշատակ մեծ երգչի ծննդյան օրվա առթիվ

Երեկ նշվել է հայ երգիչ և մեծ արվեստագետ Արամ Ասատրյանի ծննդյան օրը: Այս առիթով նրա որդիները հրապարակել են հայրիկի լուսանկարը՝ արտահայտելով իրենց երախտագիտությունը և սիրով շնորհավորելով «երկնային ծնունդը»: «Շնորհավոր երկնային ծնունդդ, թագավոր»,- գրել են նրանք:

Արամ Ասատրյանը ծնվել է Վաղարշապատում՝ Արևելյան Հայաստանից տեղափոխված փախստականների ընտանիքում։ Նա փոքր տարիքից սկսեց զբաղվել երաժշտությամբ, իսկ ավելի մեծ տարիքում՝ 1980-ականների կեսերից, դարձավ հանրահայտ։

1985 թվականին նա միացավ Լևոն Աբրահամյանին, Խաչիկ Սահակյանին, Սուրեն Գասպարյանին ու Սիմոն Սիսոյանին, ստեղծելով իր սեփական երաժշտական խումբը։ Երաժշտության միջոցով նա աջակցություն էր ցուցաբերում Արցախյան պատերազմի մասնակիցներին՝ հայրենասիրական ու սիրային երգերի միջոցով։

Նրա ելույթները տարածվել են տարբեր երկրներում՝ Ասիայում, Եվրոպայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում ու արաբական երկրներում։ Արամ Ասատրյանը ստեղծել է ավելի քան 500 երգ։

2003 թվականին նրան շնորհվել է ՀՀ Մշակույթի նախարարության կողմից «Գուսան» պատվավոր կոչումը։

Դերասանը կյանքը կորցրեց 2006 թվականի նոյեմբերի 7-ին՝ սրտի կաթվածից:

Նրա հիշատակը հավերժացվել է 2013 թվականին, երբ Վաղարշապատում բացվել է Արամ Ասատրյանի թանգարանը, որտեղ տեղ գտան նրա բոլոր մրցանակներն ու նվիրական իրերը: Առաջարկում ենք մեծն երգչի գեղեցիկ կատարումներից մեկը։ Հարմար տեղավորվեք և վայելեք։

Рейтинг
( 3 оценки, среднее 3.33 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: