Ահա թե երբ կնշվի Սուրբ Զատիկը այս տարի

Հայ Առաքելական Եկեղեցու Տաղավար տոները հինգն են։ Տաղավար տոները կամ ավագ տոներն են  Սուրբ Ծնունդը, Զատիկը, Վարդավառը, Վերափոխումը և Խաչվերացը։ Պատահական չէ այս տոները տաղավար սահմանելը։  Սուրբ հայրերը  այդ եղանակով ամրապնդել են Հայ Եկեղեցու ինքնուրույնությունը։

Հայ ժողովուրդը սիրով է նշում այդ տոները։ Սուրբ Զատիկը ամեն տարի փոփոխվում է։ Այն  նշվում է մարտի 22-ից մինչև ապրիլի 26-ը ընկած ժամանակահատվածում։ Սուրբ Զատկի տոնին նախորդում է Ավագ շաբաթը։ Հիմնական արարողությունները սկիզբ են առնում Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում  է երկուշաբթի։

Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույսի պատարագը մատուցվում է Շաբաթ երեկոյան, դրանով ավվարտվում Մեծ Պասը։ Հավատացյալները միմյանց շնորհավորում են ասելով  «Քրիստոս հարյավ ի մեռելոց» և լսելով «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։

Տեղի է ունենում ժամերգություն և մատուցվում է Պատարագ Զատկի օրը։ Զատկի տոնի խորհրդանիշը ներկած հավկիթներն են և չամիչով փլավը։ Թե մեծերը, թե փոքրերը սիրում են ձու կռվացնել։

Այս տարի Սուրբ Ծնունդը նշվել է  հունվարի 6-ին, Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը կնշվի ապրիլի 20-ին, Վարդավառը կնշվի հուլիսի 27-ին, Վերափոխման տոնը կնշվի օգոստոսի 17-ին, Խաչվերացը կնշվի սեպտեմբերի 12-ին:

Рейтинг
( 19 оценок, среднее 4.47 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: