Համացանցում մեծ իրարանցում է․ Ռոմելա Սարգսյանը և Գևորգ Գրիգորյանը միասի՞ն են

Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը սկսել է իր հեռուստադերասանական կարիերան գլխավոր կերպարով, և շուտով մեծ ճանաչում ձեռք բերեց։ Նրա առաջին հաջողված նախագիծը մեծ հավանության արժանացավ ու հաջորդող սերիալները նույնպես բարձր վարկանիշ ստացան, ինչի արդյունքում Ռոմելան դարձավ հայկական սերիալների ամենաքննարկվող ու պահանջված դերասանուհիներից մեկը։

Դերասանուհին հաճախ էր հայտնվում բուռն քննարկումների կիզակետում՝ կապված իր հաճախակի համբույրային տեսարանների հետ, ու հատկապես հետաքրքրում էր այդ հարցի վերաբերյալ նրա ամուսնու դիրքորոշումը։

Հարցադրումներին Ռոմելան պատասխանում էր, որ ամուսինը լիովին վստահում է իրեն, լավ գիտի, թե ում հետ է ապրում, ու այդ հարցերին հանգիստ է վերաբերվում։

Վերջերս համացանցում քննարկումներ սկսվեցին Ռոմելայի բաժանման թեմայի շուրջ։ Ինչպես ասում են, առանց կրակ ծուխ չի լինում։

Ռոմելա Սարգսյանը և դերասան Գևորգ Գրիգորյանը արդեն երկու ամիս է ինչ հաստատել են իրենց հարաբերությունները: Իրենց ինստագրամյան էջում նրանք տեսանյութ էին հրապարակել, որում բացահայտել են՝ երկուսից ով է առաջինը սեր խոստովանել։

Դերասանը սկսել է էլ ավելի ակտիվ արձագանքել Ռոմելայի լուսանկարներին: Ռոմելայի հերթական հրապարակմանը Գևորգը գրել է.

«Սիրուն ջան»:

Рейтинг
( 14 оценок, среднее 3.71 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: