Մեր հին ու բարի Երևանը․․․ Հիշու՞մ եք․․․ Ա՜խ այնպես եմ կարոտել, Դու՞ք էլ եք կարոտում

Ի՜նչ լավ ժամանակներ էին, կյանքն ուրախ էր ու անհոգ։ Մեր քաղաքը օրեցօր ծաղկում էր ու բարգավաճում,  գոհունակությամբ շրջում էինք քաղաքի փողոցներում ու վայելում մեր քաղաքի ջերմությունը։ Որքա՜ն ջերմություն կար, հիշու՞մ եք․․․

Մեր մայր Երևանը ամեն առավոտ ողջունում էր մեզ։ Ծանոթ թե անծանոթ , բոլորն իրար ողջունում էին։ Սրտացավություն, հոգատարություն կար։

Հարևանները մի տան պես էին ապրում, շատերն անգամ դուռը չէին կողպում, մտածելով, որ միգուցե հարևանը կգա սրճելու օրվա ցանկացած ժամին։

Այնքա՜ն եմ կարոտել։ Հիշու՞մ եք Երիտասարդական պալատը։ Մեր սիրելի «Կուուռուզնիկը»․․․   Շինության վերին հակում  սրճարան կար։ Այն ժամանակների համար դա նորաձև էր, քանի որ հատակը այստեղ պտտվում էր: Այդ սրճարանից հնարավորություն կար վայելել մեր մայրաքաղաքի տեսարանը:

Սրճարանը միշտ լեփ-լեցուն էր և երբեմն հարկ էր լինում նախօրոք  տեղեր պատվիրել՝ սրճարանում հաճելի ժամանց անցկացնելու համար։  Ավելի ուշ սկսեց գործել լողավազանը, ակումբային հատվածը,  դահլիճը: Երիտասարդների ամենասիրելի վայրերից մեկը Երիտասարդական պալատում գործող դիսկոտեկն էր։ Այս շինությունն իսկական նվեր էր հատկապես երիտասարդների համար։ Սակայն պետք է նշել, որ Պալատը տարբեր տարիքի մարդկանց սիրելի վայրերից էր։ Անվերջ կարելի է խոսել ու հիշել․․․

Նրանք ովքեր ներկա են եղել Երիտասարդական պալատի հանսիսավոր բացմանը, երբեք չեն մոռանա այդ հիշարժան օրը։ Դա 1979 թվականին էր։

Իմ հին ու բարի Երևան սիրում ու կարոտում եմ ․․․

 

Рейтинг
( 9 оценок, среднее 3.89 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: