Տաթև Ասատրյանը հայկական շոուբիզնեսի ամենասիրված դեմքերից է։ Նրա երգերը շատ սիրված են և հետևորդները անհամբերությամբ են սպասում երգչուհու նոր տեսահոլովակներին։
Նա ունկնդիրներին ու իր հետևորդներին գրավել է իր անսահման հմայքով, տաղանդով և համեստությամբ։ Վերջին շրջանում Փոքրիկ Նժդեհին աջակցելն էլ ավելի բարձրացրեց երգչուհու հեղինակությունն իր հետևորդների աչքում։
Քչերը գիտեն, որ Տաթև Ասատրյանը մանուկ հասակում մասնակցել է Տիգրան Կարապետյանի հաղորդաշարին և ներկայացել է գեղեցիկ կատարմամբ։ Միգուցե մեր օրերում շատերին ոչինչ չի ասում Տիգրան Կարապետյանի հաղորդաշարի անվանումը, բայց ժամանակին այն լայն մասսայականություն էր վայելում։ Շատ երգիչներ իրենց առաջին քայլերն արել են հենց այս հաղորդման շրջանակներում։
ԱԼՄ հեռուստաընկերության այս հեռուստաեթերը շատ տաղանդավոր երեխաների հնարավորություն տվեց հանդես գալ ու հանդիսատեսին ներկայացնել իրենց տաղանդը։ Մենք մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Տիգրան Կարապետյանին։
Հարգելի ընթերցող Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Տաթև Ասատրյանի մասնակցությամբ տեսանյութ, որտեղ երգչուհին իր մանկական ջինջ ձայնով կատարում է շատ սիրված երգերից մեկը։ Ձայնդ անսպառ սիրելի Տաթև։