Անի Երանյանը իր կարիերան սկսել է 2011-2012 թվականներին և միանգամից սիրվել է հեռուստադիտողի կողմից ու ձեռք է բերել հետևորդների մեծ բանակ։
Նա այն աստղերից է, որ մշտապես ներկայացել է որպես անմիջական, շփվող, ուրախ տոնախմբություններ նախաձեռնող։ Սակայն երբեմն նա կտրուկ է եղել հետևորդների հարցերին պատասխանելիս։
Դերասանուհու խոսքով մարդկանց հետ պետք է խոսել իրենց իսկ լեզվով։ Նա նաև նշել է, որ լռությունը երբեմնսխալ է ընկալվում և նշել է, որ մարդկանց պետք է արժանի պատասխան տալ․
“Կան մարդիկ, որոնց հետ պետք է խոսես իրենց լեզվով: Ես հասել եմ այն կետին, որ կարող եմ ինձ թույլ տալ մարդկանց պատասխանել այնպես, ինչպես իրենք իրենց թույլ են տալիս հարց տալ ինձ”:
Դերասանուհին նշել է, որ ժամանակին եղել է խնջույքների սիրահար, բայց տարիների ընթացքում ամեն իչ փոխվում է և այժմ նախընտրում է մենակությունը։
Նրա խոսքով հոգեվիճակի նման փոփոխությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, դա խնդիրների, կոտրվել-չկոտրվելու հետևանք է․ «Ընթացքում քիչ-քիչ ինչ-որ բաներ հավաքեցին ու դարձան մի գունդ, որը հիմա գլորվում է ու ջարդում ամեն ինչ: Չկա կոնկրետ էտապ, որից հետո այդպես եղավ: Դա տարիների արդյունք էր: Երևի, մեծացել եմ»: