Սիրուշոն տեսանյութ է հրապարակել փոքրիկ Զաբելի մասնակցությամբ, միայն տեսնեք, թե որքան է մեծացել

Հանրաճանաչ և սիրված երգչուհի Սիրուշոն շարունակում է ակտիվ լինել իր սոցիալական ցանցերում, մասնավորապես ինստագրամում։ Նա հաճախակի է կիսվում  անձնական և ընտանեկան պահերով: Այս անգամ երգչուհին հերթական անգամ ուրախացրել է իր հետևորդներին՝ հրապարակելով մի քանի նոր կադրեր, որտեղ երևում է իր դուստրը՝ Զաբելը: Փոքրիկ հրաշքի կողքով անհնար է անտարբեր անցնել։

Տեսանյութերում ու լուսանկարներում երեւում են փոքրիկի գեղեցիկ գանգուր մազերը։ Տեսանյութում երևում է, թե որքան է մեծացել փոքրիկ Զաբելը՝ համեմատած նախորդ հրապարակումների հետ:

Սիրուշոն ունի երկրպագուների մեծ բանակ, ովքեր շատ հաճույքով հետեւում են երգչուհու և նրա դստեր կյանքին, քանի որ Սիրուշոն երբեք չի խուսափում ցույց տալ ընտանիքի ջերմ և անմիջական պահերը: Զաբելը արդեն բավականին մեծացել է:

Կցանկանանք նշել, որ այս պահին Սիրուշոն արտերկրում է գտնվում, սակայն նա շարունակում է ակտիվորեն շփվել իր հետևորդների հետ՝ ներկայացնելով այն ամենը, ինչ կատարվում է իր կյանքում, մասնավորապես իր ընտանեկան երջանիկ պահերը։

Հիշեցնենք, որ փոքրիկ Զաբելը լույս աշխարհ է եկել 2022 թվականի հունիսին։ Սիրուշոն և Լևոնը երեք զավակների ծնողներ են։ Հավելենք, որ նրանց որդիները նույնպես ծնվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Рейтинг
( 5 оценок, среднее 2.4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: