Ամեն օրը պետք է սկսել խաղաղությամբ ու լավ տրամադրությամբ, աղոթքով։ Այս աղոթքն օգնում է մեզ հայցել Աստծո օգնությունը մեր բոլոր գործերում։ Կարդալիս հիշե՛ք, որ յուրաքանչյուր պահ, երբ վստահում ենք Աստծուն, մենք ստանում ենք ուժ ու ուղեցույց մեր կյանքի ճանապարհին։ Կարդացեք ամեն օր և կյանքը լիովին կփոխվի և կվայելեք Ձեր աշխատանքի պտուղները, հաջողությունը միշտ կուղեկցի Ձեզ։
Հիսուս Քրիստոս, Աստծո սուրբ որդի, քո օգնությամբ եմ սկսում այս օրը։ Քեզ եմ դիմում ու խնդրում՝ պաշտպանիր ինձ բոլոր չար մարդկանցից ու անհաջողություններից, ուժ տուր ինձ բոլոր դժվարություններին դիմակայելու համար։ Օգնիր ինձ այս օրվա աշխատանքում, որպեսզի ես կարողանամ կատարել այն լավագույնս և հասնել իմ նպատակներին ճիշտ ու արդար ճանապարհով։
Թո՛ղ, որ Քո զորությունը լինես իմ ուղեցույցը, իսկ Քո սերն ու խաչը՝ իմ պաշտպանը։ Խնդրում եմ, ուղղորդիր իմ հոգին ու մտքերն այնպես, որ ամեն քայլում բարի գործ կատարեմ՝ ոչ միայն ինձ համար, այլ նաև իմ շրջապատի համար։Ամենազոր Տեր, լույս սփռիր իմ ճանապարհին, թույլ մի տուր, որ ես սխալ գործեմ։ Պաշտպանիր ինձ աներևույթ թշնամիներից, չար մարդկանցից։
Եվ երբ աշխատանքն ավարտվի, ոչ միայն կհայտնեմ իմ շնորհակալությունը, այլեւ կփառաբանեմ աղոթքով, շնորհակալություն կհայտնեմ համար այն ամենի համար, ինչ ստացել եմ քեզանից։
Հիսուս Քրիստոս, շնորհակալ եմ այս օրվա օգնության համար և թող, որ Քո անսահման հովանավորությունը լինի ինձ հետ ամեն օր։ Ամեն։