«Կարող եք շնորհավորել» Գրիգ Գևորգյանը և կինը նորություն ունեն

Սոնա Եսայանը և Գրիգ Գևորգյանը համարվում են հայկական շոուբիզնեսի ամենասիրված զույգերից մեկը։ Նրանք ունեն հետևորդների մեծ բանակ և զույգը մշտապես ստանում է ջերմ և դրական արձագանքներ։ Դրա հետ մեկտեղ այս զույգը նաև ամենաբուռն քննարկվողներից է։ Համացանցում հաճախ են անդրադառնում նրանց։ Թե Սոնան, թե Գրիգը մշտապես աչքի են ընկնում էներգիայով և ջերմությամբ, նրանց հումորային հրապարակումները միշտ սպասված են և միշտ բուռն արձագանքի են արժանանում հետևորդների կողմից։

Հետևորդները չեն դադարում շնորհավորել Սոնային՝  նոր ստուդիայի բացման առիթով։  Սոնայի խոսքով, դա եղել է նրա վաղեմի երազանքը և մշտապես եղել է  մեծ հույզերի և ապրումների աղբյուր։ «Երկար սպասված նորություն ունեմ։

Հույզերս անպատմելի են։ Բայց գիտեմ, որ այս քայլից հետո կհավաքեմ գեղեցիկ և աննկարագրելի հիշողություններ։ Ճանապարհը սկսվեց, և ես պատրաստ եմ սկսելու այս նոր ուղին։ Բարի երթ ինձ»,- գրել է Սոնան։

Մենք ևս միանում ենք շնորհավորանքներին և մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ և հաջողություն բոլոր գործերում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: