Վերջերս համացանցում մեծ իրարանցում էր առաջացրել Գայա Արզումանյանի մասնակցությամբ տեսանյութը, որը երգչուհին հրապարակել էր իր սոցիալական ցանցերում։ Տեսանյութում գեղեցիկ զույգը ուղղաթիռով վայրէջք էր կատարել և հմայիչ երիտասարդը ամուսնության շքեղ առաջարկություն էր արել։ Շքեղ միջավայրում երիտասարդն իր սիրտն ու ձեռքն էր առաջարկել։ Ամեն ինչ իսկապես շատ գեղեցիկ էր ու ճաշակով։ Մի պահ դիտողին թվում է, թե հոլիվուդյան ֆիլմ է դիտում։
Սակայն որոշ ժամանակ անց երգչուհին հայտնել էր, որ մերժել է ամուսնության առաջարկը։ Երգչուհին մեկնաբանել է, որ դեռ պատրաստ չէր նման կարևոր քայլի։
«Այդ օրը ամեն ինչ մերժվել ու այդտեղ ավարտվել է ինձ համար, որովհետև կան հանգամանքներ, կան պատճառներ իմ կյանքի հետ կապված, ես իմ անձնականին շատ լուրջ եմ վերաբերվում։ Չեմ կարա ասեմ, գուցե բոլորին ամեն ինչ շատ սիրուն է թվացել, բայց ես ինքս պատրաստ չեմ այդպիսի քայլ անելու, որը իմ համար լուրջ քայլ է»,- հայտարարել է երգչուհին։,— նշել է նա։
Այնուամենայնիվ օգտատերերից շատերը չեն կարողացել զսպել իրենց հիացմունքը։ Երգչուհին նշել է նաև, որ իր որոշման վրա ազդել են մի շարք հանգամանքներ։
«Ես դեռ պատրաստ չէի։ Գուցե պատրաստ լինեի, եթե երկար ժամանակ շփվեի այդ մարդու հետ, սակայն հիմա որոշ հանգամանքներ կան»,— հավելել է նա։