Մոր երգը զինվորին․ չի լինում լսել առանց հուզվելու․ Նարե Գևորգյանի տարեդարձն ու ներկայացրած պրեմիերան

Նարե Գևորգյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Այս տարի շատերի նման Նարեն ծանր ապրումներով է նշում տարեդարձը։ Նա ծննդյան օրվան ընդառաջ նոր պրեմիերա է ներկայացրել, որը չի լինում ունկնդրել առանց հուզվելու։

Նարեն նորովի ու վերստին տեսահոլովակ է ներկայացրել, որտեղ անդրադարձել է մեր հայրենիքին կյանքը տված հերոսներին՝ անուն առ անուն։ Նա տեսահոլովակի սկզբում խոսում է իր ապրումների մասին, հիշում մեր համար իրենց կյանքը տված տղաներին։

Հետո Նարեն երգում է հուզիչ բովանդակությամբ երգ, որտեղ ներկայացված են մայրական սրտի խոսքերն՝ ուղղված իրենց տղաներին։

Նարեի երկրպագուները, նրա արվեստի սիրահարները նշել են, որ այս կատարումը իրենց մոտ չի ստացվում լսել առանց հուզվելու և արցունք թափելու։

Նարե Գևորգյանի տարեդարձի առիթով ևս մեկ անգամ լսենք երիտասարդ ու հուզառատ աղջկա սրտի խոսքը՝ ուղղված մեր ամենաթանկին՝ զինվորին։ Տեսահոլովակը՝ կցված նյութի մեջ։

Рейтинг
( 2 оценки, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: