Մեր մանկության Կասկադն ու հին Երևանը․ բացառիկ կադրեր

Օրեցօր փոփոխվող ու նորացող երևանյան համապատկերը հաճախ է ավելի տարիքով ու հին Երևանը տեսած մարդկանց առիթ է տալիս, որ հիշեն նախկինում ավելի կանաչապատ ու բուսականությամբ առատ Երևանը, որը ավելի քիչ կառույցներ ուներ ու ավելի շատ բուսական աշխարհ։

Օգտատերերից մեկը՝ Մարգարյան Միքայելը, տեղադրել է մի լուսանկար, որտեղ Կասկադն է տարիներ առաջ։ Նա գրել է, որ դա իր մանկության Կասկադն է։ Ինչպես երևում է լուսանկարից, նախկինում Կասկադը բոլորովին այլ տեսք է ունեցել։

Չեն եղել աստիճաններ, շրջակա միջավայրը ծառերով ու թփերով է պատված եղել, իսկ անտառապատ հատվածներին կից ապրել ու զբոսնել են մարդիկ։ Այս լուսանկարի հրապարակման ներքո տարատեսակ համեմատական կարծիքներ են տեղ գտել նախկինի ու ներկայի Կասկադների տեսքի մասին։

Հավելենք, որ Կասկադի ներկայիս ճարտարապետության մեկնարկը տրվել է 1976 թվականին։, որը տևել է շուրջ տասներկու տարի։ Աստիճանների քանակը հինգ հարյուր յոթանասուներկուս է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: