Ջոել Մարտինը հանրահայտ ու տաղանդավոր երաժիշտ է, որը եթովպիական ու հնդկական ծագում ունի, սակայն, ինչպես ինքն է խոստովանում, իրեն զգում է հայ, իսկ պատճառը երաժշտությունն է, մասնավորապես Կոմիտասի կախարդիչ երաժշտությունը։
Ջ․ Մարտինը տարիներ առաջ Բրոնքսում մի խնջույքի է մասնակցել, որտեղ հայկական ու ռոսական միջավայր է տիրել։ Նրա երաժշտությունն ունկդրելուց հետո տեղի հայերից մեկը մոտեցել և իր հիացմունքն է արտահայտել՝ ասելով, որ նա հրաշալի կնվագի նաև Կոմիտաս։
Ջոելը սկսել է խորությամբ ուսումնասիրել կոմիտասյան երաժշտական աշխարհը։ Մարտինը շուտով անձամբ է սկսել Կոմիտաս կատարել՝ այն համեմելով ջազային տարրերով։ Դրանից երկու ամիս հետո նյույորքյան համերգի ժամանակ մի հայուհի Կոմիտաս է կատարել՝ հիացմունք պատճառելով Ջ․ Միշելին։
Դրանից հետո Ջ․ Միշելը սկսել է կատարել կոմիտասյան երաժշտություն, ուղարկել հայ օպերային երգչուհուն՝ կարծիքի համար։ Ջոելի պատմության մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև կցված նյութի մեջ։