«Լսեցի մի չքնաղ երաժշտություն մի չքնաղ երիտասարդի կատարմամբ, որը հազվադեպ է պատահում այս պողոտայում, նրա անունն է Հայկ․․․»

Մեր շրջապատում հաճախ կարելի է հանդիպել տաղանդավոր մարդկանց, որոնք համեստորեն չեն ցուցադրում իրենց կարողությունները՝ մնալով ստվերում։ Երբեմն էլ մարդիկ դիմում են իրենց տաղանդին, քանզի հայտնվել են դժվարին կացության մեջ։

Մշակութասեր ու մշակույթով հագեցած Երևանում հաճախ կարելի է հանդիպել տարբեր անկյուններում նվագող մարդկանց, որոնք տարբեր նպատակներով են նվագում։ Երաժիշտ Արթուր Իսպիրյանի ուշադրություն գրավել է մի երիտասարդ։

Նա նկարահանել է երիտասարդի նվագը և գրել հետևյալը․ «Այսօր առավոտյան Հյուսիսային պողոտայում լսեցի մի չքնաղ երաժշտություն մի չքնաղ երիտասարդի կատարմամբ, որը հազվադեպ է պատահում այս պողոտայում, նրա անունն է Հայկ համեստ ու կիրթ երիտասարդ։ Պետք է օգնել այսպիսի երիտասարդներին»։

Արթուր Իսպիրյանի հետևորդներից շատերն են արձագանքել երաժշտի այս հրապարակմանը՝ խնդրելով կոնտակտային տվյալներ տղայից նրան օգնելու համար։ Օգտատերերից մեկն էլ գրել է, որ ճանաչում է տղային, շատ համեստ ու տաղանդավոր տղա է, գիտի նաև, որ տղայի մայրը հիվանդ է։

Рейтинг
( 12 оценок, среднее 4.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: