Հանրահայտ պարուհիներից Սոֆի Դևոյանն իր գործունեության շնորհիվ զարգացման նոր մակարդակի վրա բարձրացրեց հայկական պարարվեստի մշակույթը։
Նա մեր ժամանակի բացառիկ դեմքերից է, ով ունի նաև շատ ներդաշնակ ու գեղեցիկ ընտանիք։ Դևոյանի ընտանիքում միմյանց կողքի ոչ միայն հաշտ ու համերաշխ ապրում են երեք սերունդների ներկայացուցիչներ, այլև սերտորեն համագործակցում են իրար հետ։
Արվեստասեր այս մարդիկ պարբերաբար միմյանց հետ աշխատում և նոր գործեր են ներկայացնում հանրության դատին։
Նախորդ տարի մեծ դժվարությունների և ծանր անձնական կորուստների միջով անցած ընտանիքի անդամները սկսել են կամաց-կամաց ապաքինվել։
Նրանք ներկայացել են նոր ուշագրավ ֆոտոշարքով, որտեղ գերակշռողը նուրբ ու հանգիստ գույներն են, մասնավորապես ցորենի ոսկեգույնն իր երանգային տարբեր դրսևորումներով։
Զարուհի Բաբայանը նկարներին կից ընդգծել է սերունդների մտածողության տեղաշարժերի ու տարբերությունների մասին, իսկ Սոֆի Դևոյան ավագը գրել է գեղեցկության տարժամանակյա ընկալումների մասին։