Ո՞վ է «Աշնան արև» ֆիլմում Աղունի դերը կերտած դերասանուհին, որտե՞ղ և ինչո՞վ է նա հիմա զբաղվում

Ժամանակին մեծ սիրով ընդունվեց «Աշնան արև» ֆիլմը՝ տաղանդաշատ գրող Հրանտ Մաթևոսյանի գրած համանուն վիպակի հիման վրա։ Ֆիլմում գլխավոր կերպարներից մեկին՝ Աղունին կերպավորել է Անահիտ Ղուկասյանը։

Անահիտ Ղուկասյանը օրերս՝ հունվարի քսանիննին բոլորել է յոթանասունվեց տարին։ Նա հետահայաց հաճելի ու գեղեցիկ հիշողություններ ունի ֆիլմի մասին, որի հաջողության մեծ մասն էլ իր դերակատարման շնորհիվ է եղել։

Անահիտ Ղուկասյանը, լինելով քաղաքում ծնված ու մեծացած անհատ, միշտ չի սիրել գյուղը, գյուղական կյանքը, ավելին, վախեցել է հավերից, զզվել է գոմի հոտից, բայց ֆիլմում կարողացել է վարպետորեն թաքցնել իր այդ վերաբերմունքը գյուղի ու գյուղական կյանքի նկատմամբ։

Ֆիլմի նկարահանումների ժամանակ պարզ է դարձել, որ ֆիլմի ռեժիսորն ու օպերատորը սիրահարվել են իրեն։ Օպերատորը հեռացել է, որի պատճառով ֆիլմն առանց օպերատորի է մնացել, իսկ ռեժիսորը Անահիտին տարել է իրենց տուն՝ ներկայացնելով հորը որպես իր ապագա կին։

Այժմ Անահիտ Ղուկասյանը շարունակում է հանդես գալ Պատանի հանդիսատեսի թատրոնում։

Рейтинг
( 9 оценок, среднее 4.56 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: