Հայկական շոու բիզնեսի մի քանի հայտնի ներկայացուցիչներ ակնարտային ձևով իրենց երկրպագուներին տեղեկացրին, որ շուտով նորություն է սպասվում գեղեցիկ ու բացառիկ ստեղծագործության տեսքով, որն ամենակարևորի մասին է:
Երգն իր տեսահոլովակով ի վերջո հանրայնացվեց ամենից կարևոր տոնի՝ Անկախության տոնի օրն ու այդ առիթով:
Երգը նվիրվել է ամառային տավուշյան դեպքերի ժամանակ հերոսաբար ընկած հզոր տղերքի թանկ հիշատակին: Երգի խոսքերն ու երաժշտությունը Ռաֆֆի Ալթունյանինն է:
Երգում իրենց մասնակցությունն են բերել տարբեր սիրված երգիչներ, որոնք տեսահոլովակում տարբեր կերպավորումներ են ստացել:
Արամ MP3-ն կերավորում է ռազմաճակատում զինվորի չափ կարևոր դեր ունեցող բժշկի դերը:
Մյուս երգիչները զինվորական տարբեր կոչումներ ունեցող և գործառույթներ իրականացնող անձիք են, որոնք տեսահոլովակի ընթացքում իրենց գործն են անում: Երգը լի է կամքի, հավատի ու հայրենիքի հանդեպ անսահման սիրո արտահայտությամբ:
Հերոս տղերքին նվիրված հզոր երգն ու գեղեցիկ կատարումը բերված է վարը: