Նպատակահարմար ու ճիշտ կլինի իսկզբանե ստանալ կրեմային խառնուրդը, ապա նոր անցնել խմորային հատվածի պատրաստմանը:
Չոր մթերքների միախառնումից հետո աստիճանական կարգով կաթնային լուծույթը ավելացնել ու մասսան բերել համասեռության, որից հետո կրակի վրա դնելով ու խառնելով՝ բերել որոշակի թանձրության: Կաթին մեծ հաջողությամբ կարող է ջուրը կամ թթվասերը փոխարինել:
Մինչ եփված մասսան կթանձրանա, կխառնեն սիլիկոնե գդալով, կարագ կավելացնենք ու կթողնենք սառելու, անցնենք խմորային զանգվածի ստացման գործընթացին:
Խմորային մասսա ստանալու համար նշված մթերքները միավորել միանգամից, բացի ալյուրից՝ առանց որևէ հերթականություն պահելու:
Հետո ամբողջը բերել համասեռության աստիճանի գոլորշու վրա, սիկ արդեն տաքացած մասսային նոր միայն ավելացնել նշված չաթով ալյուր:
Այս մասսան թողնել բավականաչափ հովանա, նորից վերադառնալով՝ գնդիկներ ստանալ ու շեևտերի վերածելով՝ թխել:
Թխված շերտերը հավաքել կրեմային խոռնուրդով: Վերջին շերտը դնել բերանքսիվայր, հակառակ կողմից, որ առավել հարթ լինի տորթային մակերեսը: Սրա վրա էլ գլազուրային մածուկ տարածել: