Սիրված ու տաղանդաշատ արտիստուհի Բաստանջյան Վիվյենը շարունակում է հեռուստադիտողին ուրախացնել ու բավականություն պարգևել իր հետաքրքիր խաղով։ Վիվյենը ոչ միայն լավ դերասանուհի է, այլ նաև լավ ու օրինակելի մայր է։
Այդ մասին է վկայում Վիվյենի դստեր սոցցանցային գրառումը մայրիկի մասին։ Վիվյենի դուստրը՝ Վիկտորիան, գնահատողական հրապարակմամբ է հանդես եկել՝ գնահատելով մայրիկի դերն ու նշանակությունն իր կյանքում։
Վիվյենի դուստրը կարևորել է մայրիկի խստապահանջությունը նրա կրթության հարցում, որի շնորհիվ էլ Վիկտորիան դարձել է իր ոլորտի առաջատար ներկայացուցիչներցի մեկը։ Վիվյենի աղջիկը մասնագիտությամբ իրավաբան է։
Վերջերս նա հաջողությամբ հաղթահարել է համապատասխան որակավորման փուլը՝ դառնալով դատավոր։ Մայրը հպարտությամբ կիսվել է այս նորությամբ՝ շնորհավորելով Վիկտորյային ու նրա հետ որակավորման փուլը հաջողությամբ հաղթահարած մյուս դատավորներին՝ նրանց հաջողություն մաղթելով։
Վիվյենի ու նրա դստեր մասին պատմող նյութն ամբողջությամբ կարող եք դիտել կցված նյութի մեջ։