Մեր իրականության տրամադրությունների, հուսալքումների ու հուսավառությունների մասին է Խ․ Լևոնյանի ներկայացրած նոր ստեղծագործությունը, որը վերնագրված է «Հույս» կամ «Ես դեռ ունեմ հույս» ձևակերպմամբ։
Երգը բավականին լուրջ ստեղծագործողների թիմային աշխատանքի արդյունք է։ Երգի տեսահոլովակը նայելիս, երգն ունկնրդելիս միանգամից հասկանալի է դառնում, որ ստեղծագործության վրա աշխատել են բավականին նրբանկատ ու բծախնդիր կերպով։
Երգի հեղինակներն են Ղարիբյան Իշխանը, Աթայան Տիգրանը և Խորեն Լևոնյանը, իսկ երաժիշտները՝ Հոսո Եգանյանը, Վիլյամ Հալաջյանը, Սերգեյ Կարապետյանը, Վահագն Ստեփանյանը և Իշխան Ղարիբյանը։
Երգը որպես կատարում ներկայացվել է ավելի վաղ, իսկ տեսահոլովակի տեսքով՝ նոր է։ Տեսահոլովակում հանդես է գալիս Գոհար Ղազարյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Պետրոս Հովհաննիսյանն է։ Ստեղծագործության պրոդյուսերական աշխատանքներով զբաղվել է Հրաչ Քեշիշյանը։
Խ․ Լևոնյանի մատուցած նուրբ ու հուզիչ ստեղծագործությունը, որն արտահայտում է մեր օրերի մարդու մտահոգություններն ու ապրումները, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։