Երևանն ասես իր առանձնահատուկ գեղեցկությամբ շարունակում է մնալ աշխարհի այն փոքրիկ, սակայն միևնույն ժամանակ նաև հարուստ մշակույթ ունեցող քաղաքների շարքում, որով իսկապես հիանում են շատերը։
Մեր քաղաքի մասին անգամ տարբեր լեգենդներ են պտտվել մշտապես, սակայն այդ ամենն իր իսկ համն ու հոտն է ստացել հատկապես այն ժամանակներում, երբ ամեն բան դեռևս նոր էր։
Շատերի սիրելի Երիտասարդական պալատն էլ իր հերթին ասես հենց այդ ժամանակենրում էր կառուցվում։
Քչերի մտքով հավանաբար կանցներ, թե որքան շատ են այն սիրել և դարձնել իրենց իսկ կենսակերպի անբաժան մի մասը։
Ավելին, այն ժամանակների երիտասարդությունն ասես իր օրը չէր կարողանում պատկերացնել առանց այդ հիանալի վայրի, որտեղ սիրած էակի հետ շտապում էին համատեղ ժամանակն անցկացնելու և պարզապես վայելեու այդ ամենը։
Քաղաքն իսկապես վերևից լիովին այլ մի տեսք էր ստանում, երբ երեկոյան ժամն էր մոտենում։
Մի շարք երգերում անգամ կարծես թե զուր չէ ասված, որ գեղեցիկ է Երևանը՝ նամանավանդ գիշերով։
Այո, երեկոյան ժամերին այն իսկապես աստղազարդ իր գեղեցիկ դիմանկարն էր ստանում՝ ինչպես նաև այժմ է և իր քաղաքացիներին շարունակում պահել սեփական գրկում։
Սակայն հայտնի և անչափ սիրված շենքն ասես որոշեցին քանդել, որի փոխարեն սակայն մինչ օրս դեռևս ոչինչ չի կառուցվել։