Քիմ Քարդաշյանի դուստրը ցնցել է բոլորին իր ռեփով․ վայելեք կատարումը (տեսանյութ)

Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի 6-ամյա դուստրը՝ Նորթ Ուեսթը, դեռևս չի կողմնորոշվել ապագա մասնագիտության հարցում, այդ պատճառով փորձում է իրեն տարբեր մասնագիտություններում։ Աղջնակը, մայրիկի պես, սիրում է գեղեցկության ու նորաձևության աշխարհը, հայրիկի պես էլ՝ երաժշտությունը։

Երեկ Նորթը ռեփ կատարմամբ հանդես է եկել հայրիկի Yeezy բրենդի ցուցադրությանը, որը տեղի է ունեցել Փարիզի նորաձևության շաբաթի շրջանակներում։

Դուրս գալով պոդիում՝ աղջիկը, կանգնելով մոդելների կողքին, իր կոշիկների մասին ռեփ է կարդացել։ Ներկա հյուրերը հիացած բացականչել են, բայց, ամենաերջանիկը, վստահորեն, այդ օրը փոքրիկ Նորթի ծնողներն են եղել։

Քիմն ինստագրամյան սթորի բաժնում տեղադրել է դստեր ելույթը և գրել․ «Այնքան հպարտ եմ իմ Նորթիով։ Նրա առաջին ելույթն ինձ լացացրեց։

Նա ցնցող ելույթ ունեցավ բեմում իր հայրիկի Yeezy Season 8 fashion show-ի շրջանակներում։ Ծափահարություններս Զազային։ Հուսամ՝ հավանել ես Նորթի ռեմիքսը»։

Рейтинг
( 5 оценок, среднее 4.4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: