Լեգենդար արտիստ Սոս Սարգսյանին այսօր և առհասարակ շատերն են հիշում, նրա խոսքերը շատերն են մեջբերում և հնչեցնում, քանի որ նա մեր իրականության մեծագույն մտավորականներից էր նաև, որի ամեն մի միտքը մի դաս ու խորհուրդ է պարունակում։
Սոս Սարգսյանը, լինելով տաղանդաշատ արտիստ, նաև ընտանիքի օրինակելի ու հոգատար հայր էր։ Նա ժամանակին ընտանիք է կազմել Նելլիի հետ։
Նրանք միասին ապրել են ավելի քան քսանհինգ տարի։ Այդ տարիների ընթացում ամուսինները կարողացել են կառուցել ներդաշնակ ընտանեկան միջավայր։
Սոս Սարգսյանի կինը մասնագիտությամբ երաժիշտ է։ Դերասանի և երաժշտի ճանապարհները խաչվել են մշակույթի և թատրոնի հանդեպ երկուսի ունեցած սիրո բերումով։
Երկուսն էլ տարբեր առիթներով խոստովանել են, որ միմյանց հանդեպ միշտ ջերմ են վերաբերվել։ Ամուսիններից ոչ մեկը երբևէ ուշադրության և հոգատարության պակասից չի դժգոհել։
Այսօր էլ Սոս Սարգսյանին ուղղված հիշատակի ու գնահատանքի խոսքերը սիրով ընդունում է նրա տիկինը՝ Նելլին, որը շարունակում է նպաստ բերել հայ մշակույթին։