«Ուղիղ քսաներեք տարի առաջ․․․» Գուրգեն Դաբաղյանն արխիվային տեսանյութ է տեղադրել

Գուրգեն Դաբաղյանն արխիվային տեսանյութ է տեղադրել։ Նա հիշել է ուղիղ քսանմեկ տարի առաջվա իր երգերից ու տեսահոլովակներից մեկը։ Երգը կոչվում է «Սիրո ամառ»։ Այս երգին համապատասխան տարիներ առաջ ուրախ տեսահոլովակ է նկարահանվել։

Տեսահոլովակում Գուրգենն իր հասակակիցների հետ է։ Նրանք ուրախանում և զվարճանում են ամառային արևի ճառագայթների տակ։ Երգի թեմատիկան ջերմ սերն է։

Արժանանալով երկրպագուների ջերմ արձագանքին՝ Գուրգենը հարցրել է, թե կցանկանան արդյոք, որ նա իր մանկական տարիքի մյուս երգերից ևս պարբերաբար հրապարակի։ Այս առաջարկը ևս ջերմ ընդունելության է արժանացել։

Հետաքրքրական է, որ Գուրգենի հետևորդներից մեկը գրել է այսպիսի մեկնաբանություն․ «Փոքր ժամանակ ավելի լավ էիր երգում բայց»։ Անկեղծությանս համար ներեք։ Օգտատերն հետո իր կարծիքն այսպես է մեկնաբանել․

«Կատարողականությունն էլ է փոխվել։ Գուսանական աշուղական ձևաչափից դուրս է եկել։ Գուցե ինքն է ճիշտը։ Մենք՝ ունկնդիրներս, սովորել էինք իր կատարումներին, որոնք մեր ականջն էին շոյում՝ Ջիվանի, Սայաթ-Նովա,Հավասի»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: