Արամեն Բավականին սիրված է հանրության կողմից նաև իր մարդկային առաքինի հատկանիշների շնորհիվ։ Արամեն ունի գեղեցիկ ընտանիք, որտեղ մեծանում են երկու մանկահասակ բալիկներ՝ Աննա Մարիան և Մարատը։
Ճիշտ է, Աննա Մարիան արդեն դպրոցական է, սակայն մեկ է, փոքրիկ է։ Տան կրտսերը Մարատն է, որը բավականին չարաճճի բալիկ է, ինչպես երևում է Արամեի և տիկնոջ հրապարակումներից։
Պարզվում է, Արամեն տանն ազատ ժամանակ երգեր է ստեղծում իր բալիկների համար ու կատարում, իսկ բալիկները պարում են հայրիկի կատարումների ներքո։
Արամեն տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե նա ինչպես է երգում Աննա Մարիայի ու Մարատի համար, իսկ նրանք ջանասիրաբար պարում են։ Հատկանշանակ է, որ երբ Արամեի կատարման մեջ հնչում է չարաճճի բառը որպես Մարատի բնութագրություն, Մարատը նրան ուղղում է՝ ասելով, որ խելոք է։
Ընտանեկան այս գեղեցիկ տեսանյութը կարող եք դիտել կցված նյութի մեջ։