Մեր օրերում տպավորություն է, որ մարդիկ ավելի դժվարությամբ ամուսնանալու որոշում են կայացնում, մինչդեռ շատ հեշտությամբ ամուսնալուծության որոշում են ընդունում։ Այս հարցը քննարկել են տարբեր մասնագետներ։
Մարիամ Մեհրաբյանը այս հարցի մասին միանշանակ տեսակետ չի ընդունում՝ համարելով, որ ամեն դեպք ինդիվիդուալ է ու անհատական մոտեցում է պահանջում։ Նա իրեն հանդիպած դեպքերից մի քանիսի մասին է խոսում։
Փաստաբան Եգանյան Հայկի պրակտիկան ցույց է տվել, որ հեշտ ամուսնալուծության որոշման գալիս են նրանք, ովքեր ժամանակին հեշտորեն են ընդունել նաև ամուսնանալու որոշումը։
Դերասանուհի Սիրանուշ Լազյանը անկեղծանում է, որ քսան տարեկանում է ընտանիք կազմել, բայց դեռ քաղաքացիական ամուսնություն չունի։ Սիրանուշը հիշում է նաև իր դժվար հղիության մասին, որը դժվարությամբ իրեն տրվեց։
Սեքսապաթոլոգ Շահրամանյան Վրեժը գտնում է, որ ամուսնական կյանքում մեծ դեր ունի ներդաշնակության պահպանումը։ Մասնագետների վերլուծության մանրամասները՝ կցված նյութում։