Ժամանակակից ֆիլմերից ու սերիալներից հայտնիություն և սեր ձեռք բերած Մովսես Երեմյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Մովսեսն ընտանիք է կազմել Սիմոնյան Աննայի հետ, որը նույնպես նույն՝ արտիստական ոլորտի ներկայացուցիչ է։
Ամուսնանալուց հետո Մովսեսն այլևս Հայաստանում չի բնակվում։ Նա տիկնոջ հետ Ամերիկա է փոխադրվել, որտեղ էլ լույս աշխարհ է եկել նրանց դեռևս միակ զավակը։
Թերևս քչերը գիտեն, որ Մովսեսն ավելի վաղ տարիքում զբաղվել է պարով։ Նա պարի է հաճախել դեռևս դպրոցական տարիներից, իսկ հետո հանդես է եկել պարային համարներով։ Հետո նա նաև որպես մոդել է հանդես եկել։
Հենց այդ աշխատանքի շնորհիվ էլ աչքի է ընկել՝ ստանալով նաև նկարահանվելու հրավերներ։ Մովսեսը, զուգահեռ դերասանի պրոֆեսիոնալ մասնագիտություն ստանալով, ավելի հաճախ է նկարահանվամ առաջարկներ ստացել։
Վերջին շրջանում Մովսեսն ավելի սակավ է հանդես գալիս ֆիլմերում։ Նա պասիվ է նաև սոցհարթակներում։