Հակոբ Տեր-Վարդանյանի կյանքը տարատեսակ փոփոխություններով, վայրիվերումներով է ընթացել։ Նա ասում է, որ իրեն շատ ավելի հեշտ են տրվում բացասական դերերը։ Հակոբը արտիստական ուղին ընտրել է հասուն տարիքում, երբ եղել է քսանութ տարեկան։
Նա քսանմեկ տարեկանից Մոսկվայում է եղել, վերադարձել է միայն վեց տարի անց։ Մինչ օրս էլ Հակոբն իրեն պրոֆեսիոնալ դերասան չի համարում, քանզի այդպես էլ դերասանական կրթություն չի ստացել, չնայած մանկուց ցանկացել է լինել այդ ոլորտում։
Հակոբը դպրոցական տարիքում չարաճճի է եղել։ Նա հետո փոխել է իր վերաբերմունքը դերասանների ու դերասանական աշխարհի նկատմամբ։ Հակոբը շատ վառ հիշողություններ ունի իր հասունության շրջանի ու արկածների մասին։
Հակոբը հիշում է, թե ինչպես է ժամանակին ապահովված եղել ամեն ինչով, երես առած երեխա է եղել։ Նրա պապը, ապա նաև հայրը եղել են բիզնեսմեններ, նա նույնպես զբաղվել ու զբաղվում է բիզնեսով։ Թե ինչպես է ընթացել նրա կյանքը՝ կցված նյութում։