Տաղանդավոր ու սիրված արտիստուհի Լալա Մնացականյանը նշում է ծննդյան վաթսունհինգ տարին։ Նա լույս աշխարհ է եկել բարեկիրթ ու տաղանդավոր ծնողների ընտանիքում։ Ապագա արտիստուհու մայրը եղել էնույնպես արտիստուհի, բեմական խոսքի դոցենտ։
Լալայի հայրը մաթեմատիկոս է եղել։ Լալան դեռ մանկուց նկատելի հակումներ է ցուցադրել արվեստի ու մշակույթի նկատմամբ։ Նա դպրոցից հետո ընդունվել է Թատերականի դերասանական բաժինը, ավարտել այն ու սկսել հանդես գալ որպես արտիստուհի։
Շուտով Լալան ընտանիք է կազմել Աշոտ համբարձումյանի հետ, որը նույնպես մշակութային ոլորտի ներկայացուցիչ է։ Համբարձումյան Աշոտը վաստակաշատ նկարիչ է ու բեմանկարիչ։ Նա դասախոսում է Մանկավարժական համալսարանի մշակութային բաժնում։
Աշոտն ու Լալան մեկ դուստր են ունեցել։ Նրանց դուստրն արդեն հասցրել է ընտանիք կազմել և ծնողներին թոռնիկ պարգևել։ Լալան հաճախ է իր զրուցների ժամանակ սիրով ու հոգատարությամբ պատմում իր թոռնիկի մասին։