«Քո կյանքը եղել է, կա ու կլինի մայրիկիդ՝ Տիկին Սեդայի ապրելու իմաստը»Լևոն Արոնյանի ծննդյան օրվա առիթով սիրելիի հուզիչ շնորհավորանքը

Հանրահռչակ շախմատիստներից Լևոն Արոնյանի տարեդարձն է։ Անիտա Այվազյանն այս առիթով գրում է․ «Իմ սեր Լևոն, Քեզ բոլորը կոչում են «արև տղա», որովհետև քեզանից լույս է ճառագում ու քո կենսուրախությամբ վարակում ես բոլիրին: Այսօր քո ծննդյան օրն է: Սովորաբար հոբելյարն ամենաուրախն է լինում իր ծննդյան առթիվ: Քո ծնունդով ուրախանում են տասնյակ մարդիկ:

Քո ծնունդով դու ոգեշնչել, ուժ ես տվել ու շարունակում ես հպարտացնել մի ողջ ազգի: Քո ծնունդով դու նոր շունչ ես տվել քո սիրելի գործին ու հասել նրան, որ այսօր Աշխարհում վարկանիշով չորրորդն ես շախմատի ողջ պատմության մեջ: Անկասկած, քո կյանքը եղել է, կա ու կլինի մայրիկիդ՝ Տիկին Սեդայի ապրելու իմաստը:

Քո ծնունդն այժմ արդեն ամենաուրախալի օրն է ինձ համար: Ես սովորել եմ գնահատել կյանքում ամենակարևոր արժեքները, ես ամեն օր ճաշակում եմ ամենահամեղը կյանքում՝ սիրելը և սիրված լինելը, ու այդ ամենը քո շնորհիվ: Սակայն իրականում ծննդյանդ օրն այնքան էլ բացառիկ չէ ինձ համար. Չէ՞ որ ես վերածնվում եմ քո կողքին ամեն օր: Ես հպարտ եմ, որ դու կաս:

Հպարտ եմ որպես կին, որպես հայ, որպես քո ապագա երեխաների մայր և որպես հասարակ մարդ, ով գիտակցում է քո մեծությունը: Դու ուրիշ ես։ Եվ քո հանճարեղությունը կայանում է նրանում, որ դու, լինելով հանճար՝ տաղանդավոր ու կայացած, միևնույնն է, այսչափ բարի ես, հասարակ, անմեղ, մաքուր ու նվիրված:

Նվիրված՝ ընտանիքիդ, սիրելիներիդ, ընկերներիդ, քո գործին ու հայրենիքիդ»: Անիտան իր գրառումն ավարտել է Աստծուն շնորհակալությամբ և սիրո խոստովանությամբ սիրելիին։

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: