«Սիրելինե՛րս, ոգով ուժեղ մարդիկ երբեք չեն խղճում իրենք իրենց, իրենց ուժերը աննպատակ չեն ծախսում, անտեսում են այն բաները, որոնք․․․»

Հայտնի բժշկուհի Նառա Չարչյանն իր հարթակում հաճախ է արտահայտում իր կարծիքը, անդրադառնում իրեն մտահոգող և հուզող հարցերին՝ անելով դատողություններ։ Նա հերթական անգամ գրել է հետևյալը․

«Սիրելինե՛րս, ոգով ուժեղ մարդիկ երբեք չեն խղճում իրենք իրենց, իրենց ուժերը աննպատակ չեն ծախսում, անտեսում են այն բաները, որոնք չեն ենթարկվում վերահսկողության, հեշտությամբ գնում են գիտակցված ռիսկի, չեն կենտրոնանում անցյալի վրա, նույն սխալը երկու անգամ չեն կրկնում։

Նրանց չի վշտացնում մարդկանց հաջողությունները, չեն հանձնվում առաջին իսկ անհաջող փորձից հետո, նրանց չի վախեցնում միայնությունը, նրանք չեն սպասում ակնթարթային արդյունքների, նրանց չեն վախեցնում փոփոխությունները և գիտեն, որ աշխարհն իրենց ոչնչով պարտական չէ:

Առողջ եղեք թե´ հոգով և թե´ մարմնով»,- իր գրառումը եզրափակում է Նառա Չարչյանը։ Մեկ այլ առիթով նա գրել է․ «Հա´յ զինվոր, շնորհակալ ենք քեզ մեր փոքրիկների անհոգ ժպիտի և խաղաղ կյանքի համար: Շնորհակալ ենք մեր ապրելու իրավունքի համար:

Այս անհոգ հայացքը քոնն է, քեզ համար է, ընդունի´ր այն որպես երախտագիտություն նրա, որ մենք Ձեր շնորհիվ խաղաղ ենք: Այո´, մենք եղել ենք, կանք և մեր հրաշք փոքրիկների շնորհիվ լինելու ենք և շատանանք»։

Рейтинг
( 2 оценки, среднее 4.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: