Շատ համեղ տորթ «Հրաբուխ»՝ շոկոլադե բիսկվիթ ու կրեմ, որը միասին է պատրաստվում։ Կրեմի մեջ կարելի է բանանի պյուրե ավելացնել։
Անհրաժեշտ է
Խմոր
Ալյուր՝ 300գ
Ձու՝ 4հատ
Կաթ՝ 150 մլ
Շաքարավազ՝ 120 գ
Վանիլին՝ 5 գ
Կակաո՝ 2 ճ/գ
Փխրեցուցիչ՝ 2թ/գ
Բուսայուղ՝ 75մլ
Կրեմ
Կաթ՝ 500մլ
Ձու՝ 1հատ
Շաքարավազ՝ 100գ
Վանիլին՝ 10գ
Օսլա՝ 60գ
Կարագ՝ 50 գ
Գլազուր
Թթվասեր՝ 2 ճ/գ
Շաքարի փոշի՝ 1ճ/գ
Վանիլին՝ 1 պտղունց
Պատրաստման եղանակը
Ջուն, շաքարավազն ու վանիլինը հարել ձեռքի հարիչով, ներմուծել օսլան, ապա տաք ջուրն ու արագ խառնել։ Դնել կրակին, անդադար խառնելով եփել մինչ պնդանա։
Եթե հանկարծ գնդեր առաջանան, հարել ձեռքի հարիչով կամ անցկացնել մաղով։ Խմորի համար ձուն, շաքարավզն ու վանիլինը հարել ձեռքի հարիչով, ներմուծել բուսայուղն ու կաթը, ապա՝ կակաոնու ալյուրա-փխրեցուցիչային խառնուրդը։
Խմորը լցնել կաղապարիմեջ, բահիկով հավասարեցնել ու նախապես պատրաստած կրեմը դնել մեջտեղում։ Թխել 40-45րոպե՝ 180 աստիճնի ներքո։ Ստուգել պատրաստի լինելը չոր փայտիկով։ Գլազուրի բաղադրիչները խառնել ու զարդարել տորթը։