Սուսաննա Մարգարյանի հերոսական ու սկզբունքային վարքի, հայրենանվեր գործունեության մասին հանրային լայն զանգվածները, ցավոք սրտի, տեղեկացան այն ժամանակ, երբ Սուսաննան այլևս չկար․ կյանքը տվել էր հայրենիքի համար։
Սուսաննան անկախությունից ի վեր կյանքն անցկացրել է հայրենիքի ապահովության և հայրենակիցների բարօրության համար պայքարում։ Նա դեռ առաջին արցախյան մարտերի օրերից ազատամարտիկների կողքին է եղել մինչ վերջերս։
Չկա արցախյան պայքարի որևէ հերոսական էջ ու դրված հետանկախության տարիներին, որին իր մասնակցությունը բերած չլինի Սուսաննան։ Հերոսուհու վերջին մարտը սեպտեմբերի տասներեքին էր։ Նա այդ ժամանակ հերոսի նման է ընկել։
Սուսաննան կամավոր էր։ Նա Ջերմուկ էր մեկնել «Ապարան» կոչվող ջոկատի հետ։ Երբ ադրբեջանական ագրեuիայի մասին լուր է տարածվել, Սուսաննան իր ընկերների հետ անմիջապես կամավոր մեկնել է ճակատ՝ նույն օրը նահատակվելով հանուն հայրենիքի։
Սուսաննան ժամանակին նաև հանրային ակտիվ գործունեություն է ծավալել, հարկ եղած դեպքում բարձրաձայնել է հայրենակիցներին հուզող հարցեր, իրականացրել ակցիաներ, որոնց նպատակը խնդրահարույց թեմաներին անդրադառնալն էր։