Ո՞նց ազատվենք մեզ խանգարող վիճակներից մեր կյանքը բարելավելու համար․ խորհուրդ է տալիս հոգեբանը

Հանրահայտ հոգեբան Ծատուրյան Իրինան իր աջակցող խոսքով է հանդես եկել՝ ներկայացնելով հոգեբանական օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն մարդկանց բարելավել իրենց կյանքը՝ ազատվելով խանգարող հանգամանքներից և իրավիճակներից։

Իրինա Ծատուրյանը նախ և առաջ խորհուրդ է տալիս վերցնել մի մեծ տոպրակ, այնտեղ լցնել այն բոլոր անպետք և ոչ գործածելի հագուստն ու այլ առարկաները, տանել և դնել համապատասխան վայրում՝ առանց կեղտոտելու, գուցե մյուսներին պետք գա։

Հաջորդ խորհուրդը, որ նա տալիս է, սոցհարթակային միջավայրը մաքրելու մասին է։ Նա խորհուրդ է տալիս հեռացնել բացասական տեղեկություններ և էմոցիաներ փոխանցող ընկերներին ցուցակից, չգրել բացասական մեկնաբանություններ, չակնկալել նկարների համար լայքեր։

Հաջորդ խորհուրդը մարդուն անհանգստացնող առողջական խնդրով անմիջապես համապատասխան բժշկին դիմելն է՝ առանց հապաղելու։ Նա գտնում է, որ կարևոր մշակույթ է սեփական առողջության մասին հոգ տանելը։

Հանրահայտ հոգեբանի օգտակար խորհուրդները կարող եք լսել ստորև կցված նյութի մեջ՝ բարելավելով ձեր կյանքն ու միջավայրը։

Рейтинг
( 2 оценки, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: