Հայտնի ու սիրված երգիչ Մարտին Մկրտչյանի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Հանրահայտ ու սիրված երգիչ Մկրտչյան Մարտինը նշում է ծննդյան 40 տարին։ Նա երևանցի է, որը դպրոցից հետո սովորել է Գյուղատնտեսական ինստիտուտի նախ քոլեջում, ապա՝ բակալավրիատում և մագիստրատուրայում։

Մարտինը զինվորական ծառայությունից հետո երաժշտական ասպարեզ մուտք գործելու որոշում է կայացնում։ Այդ ճանապարհին վճռորոշ ու կարևոր է լինում Հանրայինով հեռարձակվող «Ոսկե կլառնետ» երաժշտական հաղորդաշարը, որտեղ էլ նա հաղթող է ճանաչում։

Դա 2007 թվականն էր, իսկ դրան հաջորդող տարիներին Մարտին ակտիվ համերգային ծրագրերով է հանդես եկել՝ վաստակելով թե՛ ճանաչում, թե՛ սեր։ Մարտինը շուտով որոշում է կյանքը կապել Հակոբյան Հռիփսիմեի հետ, որն այդ ժամանակ նույնքան ճանաչված ու սիրված էր։

Մարտինն ու Հռիփսիմեն արդեն մի քանի տարի է, ինչ միասին են։ Նրանց հաջողվել է ընտանեկան ներդաշնակ ու համերաշխ միջավայր ստեղծել, որտեղ երկու զավակներ են հասակ առնում՝ Լեոն և Ռոբերտը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: