Ծովինարն իր հարցազրույցներում հաճախ է կարոտով անդրադառնում հայրիկին, որին չի տեսել ավելի քան տասնհինգ տարի, իսկ նրանց չտեսնվելու պատճառներից մեկն էլ տարածությունն է, որ ընկած է հոր և դստեր միջև։
Մարտիրոսյան Արշակը, որ տարիներ շարունակ Ռուսաստանի Սամարա քաղաքում է բնակվում՝ զբաղվելով բիզնեսով, երկար տարիներ չի եկել Հայաստան։ Նա միակ դստեր հետ շփվում է ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով։
Վերջերս Ծովինարը նորից հարցազրույց է տվել, որի շրջանակներում դարձյալ ծնողների բաժանության՝ իր համար ծանր թեմային է անդրադարձել։ Նա թեման փակելիս նշել է, որ տեղի ունեցածն իր հայրիկի սխալն էր։ Ծովինարը այդ թեմայի շրջանակներում խոսել է այն մասին, թե ինչը կարող է անհանդուրժելի լինել ընտանեկան կյանքում։
Ամեն դեպքում արտիստուհու համար ծանր է եղել հայրական հոգատարությունից հեռո մեծանալ։ Ծովինարի ուշագրավ մեկնաբանությունը և ակնարկը, թե ինչու է մայրը հայրիկից առանձին ապրում, կարող եք դիտել ստորև կցված կարճ նյութի մեջ։