«Միշտ կծնվեի՝ դառնալու իրանց մաման»․․․ Մերի Ներսիսյանի տարեդարձը և նրա հուզիչ գրառումը

Հայտնի հաղորդավար Մերի Ներսիսյանի տարեդարձն է։ Այդ առիթով նա գրում է․ «36-ում եթե իմ կյանքը լիներ․
Մեղեդի — կուզեի, որ այն նվագեր Էվան, անպայման խարույկի մոտ։ Հեքիաթ — կուզեի, որ այն կարդար Գոռը, չնայած Սառան ու Ռոբը վայրկյանը մեկ stop են տալու՝ ճշտող հարցերով։

Մեկ կադր — կուզեի, որ Ամանորի գիշերը լիներ, երբ ձագերը փնտրում են իրենց նվերները (ես էլ եմ փնտրում)։ Պարտեզ — կուզեի, որ միլիոն մանր վարդեր ծաղկեին։ 2 քառակուսի մետրի վրա — եթե ես ու Գոռը այնտեղ տեղավորվենք՝ ես ծաղկամանի տեղ էլ կգտնեմ։

Ճանապարհ — կանցնեի ձիով, կհասնեի Արջասարի փեշերին ու տուն կկառուցեի (ֆոնի պիկապն իմը չի, ձիով եմ հասել)։ Փորձություն — կթողնեի բան ու գործ ու այսպիսի «փորձություններ» կհորինեի, որ կյանքս երկարեր
Տարվա եղանակ — դուք չէիք իմանա՝ ինչ բան են ձմեռը, ցուրտը։

Կրկնվող — միշտ կծնվեի՝ դառնալու իրանց մաման։ Իսկ եթե լուրջ։ ՇՆՈՐՀԱԿԱԼ եմ Աստծուն կյանքիս ամեն օրվա, ինձ տված շնորհների ու ընծաների, ընտանիքիս ու ընկերներիս համար, ինձ տված հայրենիքիս համար»:

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: