«Պարզվում է, որ այն երեխաները, ովքեր լսում էին իրենց մոր սիրո խոստովանությունները, ավելի արագ են ապաքինվում: Ահա թե ի՛նչ զորություն ունեն մայրական խոսքերը․․․»

Ալլա Մխիթարյանը գրում է․ «Պարզվում է, որ այն երեխաները, ովքեր լսում էին իրենց մոր սիրո խոստովանությունները, ավելի արագ են ապաքինվում: Ահա թե ի՛նչ զորություն ունեն մայրական խոսքերը: Մայրը նույնպես կարևոր և անհրաժեշտ ջերմություն է ստանում երեխային այսպիսի խոսքեր ասել:

«Ես սիրում եմ քեզ: Ես հպարտանում եմ քեզնով: Ես երջանիկ եմ, որ դու իմ որդին ես: Դու լավագույնն ես ինձ համար»: Այսպես վարվելով՝ Երեխաներից յուրաքանչյուրի հետ ունենում եմ առանձնակի մտերմություն: Անհատական ժամանակ եմ անցկացնում յուրաքանչյուրի հետ: Երեխան սեր է զգում:

Երեխաներիս հետ շփվելով՝ ես հասկացել եմ, որ նրանց համար կարևոր է զգալ, որ իրենք յուրահատուկ են, որ իրենք կարևոր են ու պետք են ծնողներին հենց այնպիսին, ինչպիսին իրենք կան: Խոսքեր, որ յուրաքանչյուր երեխա կցանկանար լսել.

«Դու կարիք չունես ինչ-որ բան անելու, որ ես սիրեմ քեզ: Ես սիրում եմ քեզ պարզապես այն պատճառով, որ դու կաս»: «Ես երջանիկ եմ, որ դու կաս»: «Ես սիրում եմ քեզ»: Երեք հրաշք բառեր, որոնց մեջ կա ամենը, ինչ պետք է ձեր երեխային: մի՛ մոռացեք այս խոսքերն ասել ձեր երեխաներին ամեն ժամանակ՝ առանց որևէ պատճառի:

Իհարկե միշտ չէ, որ ամեն բան հարթ է գնում «Ցավում եմ», սա շատ հարմար ու տեղին խոսք է, եթե վիճել եք ձեր երեխայի հետ։ Մեր 3֊ի ձեռքերը միասին բռունցք արած իմ սիրո խոսքերը միշտ նրանց ականջներում շատ բաներ հաղթահարեցինք և հիմա անցանք թոռնիկներին։ Բայց ինչքան էլ զավակս մեծանա տարիքով, միևնույն է իմ սիրո խոսքերը նույն զգացմունքով է արտահայտվում ինչպես փոքր էին նրանք դեռ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: