Մամայիս օգնականն եմ․ ահա թե ինչ ընտանեկան տեսանյութ է տեղադրել Սիլվա Հակոբյանը

Ինչպես հայտնի է, Սիլվա Հակոբյանը վերստին վայելում է մայրիկ լինելու հաճելի բերկրանքը։ Նա հիմա խնամում է երկրորդ բալիկին, որը նույնպես դստրիկ է, որին Սառա անունն են որոշել տալ։ Մինչ փոքրիկ Սառան մեծանում է, Միլան, որ փոքրիկ է և նույնպես ունի մայրական հոգատարության կարիք, փորձում է օգնել մայրիկին։

Սիլվա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է երգչուհու ավագ դստրիկը խաղալով կենցաղային գործեր անում։ Միլան իր խաղալիք արդուկով հագուստ է արդուկում։ Տեսանյութը Սիլվան վերնագրել է այսպես․ «Մամայիս օգնականն եմ»։

Տեսանյութը նկարահանել է հենց մայրիկը, որն ուրախանում և մեկնաբանություն է թողնում դստրիկի արարքի վերաբերյալ, գովաբանում է նրան, խրախուսում և հիանում։

Սիլվա Հակոբյանի տեղադրած տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է փոքրիկ Միլան զբաղվում մանկական կենցաղային հարցերով, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: