Տաղանդավոր արտիստուհի Լուսինե Վարդանյանն այսօր բոլորում է ծննդյան երեսունուր տարին։ Լուսինեն Երևանում է ծնվել և կրթություն ստացել, ծննդավայրում էլ շարունակում է ծավալել իր մասնագիտական գործունեությունը։
Դպրոցական տարիներին զուգահեռ սովորել է Դ. Զալյանի անունը կրող երաժշտական դպրոցում, որից հետո ուսանել է Թատերական ինստիտուտում՝ որպես դերասանուհի մասնագիտանալով Ն․ Ծատուրյանի արվեստանոցում։
Լ․ Վարդանյանը հանդես է եկել և հիմա էլ շարունակում է հանդես գալ շատ ֆիլմերում, թատերական ներկայացումներում։
Լուսինեի ընտանիքը նրա բնույթի նման ևս արտիստական է։ Դերասանուհին ամուսնացած է ոչ պակաս տաղանդավոր արտիստ Վահագն Խաչատրյանի հետ։
Վահագնը և Լուսինեն երկու հրաշալի բալիկներ ունեն՝ ավագը աղջիկ է, կրտսերը՝ տղա։ Կնոջ ծննդյան օրվա առիթով Վահագնը տեղադրել է իրենց համատեղ սիրառատ լուսանկարներից մեկը՝ գրելով․ «Լուսս, ծնունդդ շնորհավոր, իմ սեր»։
Ամուսնու շնորհավորանքին միացել են շատ-շատերը՝ իրենց ջերմ բարեմաղթանքներն ու բարի խոսքերն ուղղելով Լուսինեին։