Գիտե՞ք՝ Հենրիկ Մալյանը «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում ինչ հնարքի էր դիմել, որպեսզի Լեյտենանտի և Պավլեի հանդիպման դրվագում ապտակը իրական ստացվեր. մանրամասներ, որոնք առանց ծիծաղի հնարավոր չէ կարդալ

Հենրիկ Մալյանը հայ կինոյի ամենից կարկառուն ներկայացոջցիչներից է, տաղանդաշատ ռեժիսոր ու բեմադրիչ, որի կյանքի ամենից գլխավոր նպատակը որակյալ կինո, ստացված ու բնական կադր ստանալն էր։ Ավելի ուշ իր «Երկխոսություն երրորդի համար» գրքում խոստովանել է, թե ինչ մեթոդներով է հասել բնական տեսարանների։

Հիացմունքով խոսելով իր ընտրած դերասանների արտիստական վարպետության մասին՝ Մալյանը խոստովանել է, որ երբեմն զարտուղի ճանապարհներով է կարողացել ստանալ իր ուզած կադրը։

Նա ծիծաղով հիշում է, թե ինչպես է իր մեջ օրեր շարունակ խմորվել «Մենք ենք, մեր սարերը» հետագայում հանրահայտ ու լեգենդար դարձած ֆիլմի նկարահանման տեսարաններից մեկը։ Սարգսյան Սոսը և Աբրահամյան Խորենը պետք է երկխոսություն ունենային։

Երկխոսության ժամանակ պետք է Սոսի կերտած լեյտենանտը hարվածեր Խորենի կերտած Պավլեին։ Մալյանը խոստովանում է, որ բնական դրվագ ստանալու համար թաքուն Սոսի և Խորենի մեջ իրար նկատմամբ վատ վերաբերմունք է առաջացրել, թույն է նյութել՝ սուտ պատմություններ ներկայացնելով նրանց իրար մասին։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: