Անմահացած հերոս Մխիթար Գալեյանի երազանքի ընդհատված ուղին. ճանաչենք մեր հերոսներին

Ծովագույն աչքերով Մխիթարը Երևանից էր: Նա ուներ բազում երազանքներ: Ցանկանում էր լավ ընտանիք կազմել: Մխիթարը դեռ փոքրուց աչքի է ընկել աշխույժ, շարժուն բնավորությամբ, համարձակ նախաձեռնություններով:

Մխիթարը ծնվել էր օգոստոսի տասնյոթին, իսկ եկող տարվա 2021 -ի հունվարի 17-ին պետք է զորացրվեր. մայրն անհամբեր այդ օրվան էր սպասում: Մխիթարի մայրը՝ Աստղիկը, մինչ պшտերшզմի սկսվելն ունեցել է տագնապի զգացողություն:

Նա սեպտեմբերի 27-ին խոսել է որդու հետ, սակայն նրա աչքերը շատ տխուր են եղել: Մխիթարը զոհվել է հոկտեմբերի երկուսին: Նա իր ընկերոջ հետ փորձել է օգնել մյուս ընկերոջը, սակայն երկու ընկերն էլ զոհվել են՝ փրկելով մյուս ընկերոջ կյանքը:

Մխիթարի բոլոր երազանքները, որոնք կապված էին ապագայի հետ, մնացին անավարտ, իսկ մայրը մշտամնա կարոտով սպասում է որդուն՝ նրան կրկին գրլեու մեծ փափագը սրտում:

Աստղիկի համար որդու հետ անցկացրած ամեն օրը հեքիաթ է թվում այլևս:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: