Մեծն Կոմիտասի ծննդյան օրվա ընձեռած պատեհ առիթը վարդապետի թողած երաժշտական, ազգային մշակույթին վերաբերող անմահ ժառանգությունը վերարժևորելու պատճառ է դառնում:
Ապագա երաժշտագետը ծնվել է թուրքական Քյոթայիս կոչվող քաղաքում, լուսանկարում պատկերված տանը:
Ի սկզբանե որպես Սողոմոն մկրտված հայորդին հետագայում որդեգրում է հին շրջանի տաղանդավոր հեղինակ Կոմիտաս Աղձեցու անունը:
Քսանհինգ տարեկան հասակում նա աբեղա է ձեռնադրվում, որից հինգ տարի անց նրան վարդապետի կոչում են շնորհում, սակայն նրա կոչումն ու առաքելությունն այլ էր:
Հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրը շուտով Մակար Եկմալյանի հետ միասին ու նրա ղեկավարության ներքո սկսում է հայկական երաժշտություն ուսումնասիրել, ինչն էլ հանգեցնում է կարևոր մի գաղափարի, որի իրագործման շնորհիվ ունենք աշխարհին պատշաճ ու բարձր մշակույթի դիրքերից ներկայանալու հնարավորություն:
Կոմիտասի կյանքի վերջին տարիների ողբերգական փաստերի մասին գիտեն շատերը. երաժշտագետի նրբագույն հոգին չի կարողացել դիմանալ 1915 թվականի իրադարձություններին: Նա մահացել է վաթսունվեցամյա հասակում: