Օդ Մեղլանը ֆրանսուհի է: Նա ապրում է Բրյուսելում և դասավանդում է տեղի համալսարանում: Ազատ ժամանակ նա սիրում է երգել, պարել, արտասանել: Նրան մեծապես գրավում է հայերենն ու հայկական մշակույթը:
Օդին սկզբում գրավել է ռուսերենը, հետո Պուշկինի գրականության միջոցով տեղեկացել է նաև հայերի մշակույթի մասին: Հետո նա առիթ է ունեցել Հայաստան այցելել:
Նա տպավորված է Երևանի գեղեցկությամբ: Նա այն համարում է միջազգային մայրաքաղաք: Օդը սկսել է ուսումնասիրել ու սիրել հայկական ավանդական, ժողովրդական երգերը: Նա ուսումնասիրել է հայ համաշխարհային մեծության մշակութային գործիչների ստեղծագործությունները:
Օդին գրավել է հայկական դուդուկը: Նա համարում է, որ այն նաև կանացի երաժշտական գործիք է: Ճիշտ է, նա շատ ժամանակ չի կարողանում հատկացնել դուդուկի պարապմունքներին, բայց ազատ ժամանակ ունենալիս առիթը բաց չի թողնում իր դստեր համար հայկական երգեր երգել ու դուդուկ նվագել:
Օդ Մեղլանի գեղեցիկ կատարումը կարող եք դիտել ստորև: