Աննա Փանոսյանը մեր ժամանակի տաղանդավոր արտիստուհիներից է, ով հայտնի է առավելաբար իր բեմական կեղծանվամբ՝ Աննա Պանի։ Այսօր Աննան բոլորում է ծննդյան 40 տարին։
Աննան երբեմն նկարահանվում է ֆիլմերում, որոնք ավելի հաճախ արտասահմանյան են, սակայն նրան արդեն քանի տարի է, ինչ չենք տեսնում հեռուստանախագծերում, սերիալներում և հանրային հարթակներում։
Աննան տարիներ առաջ իր քույրիկի հետ միասին զբաղվել է բարեգործական նախաձեռնություններով՝ Հայկ Մարությանի, Ռաֆայել Երանոսյանի և այլ գործընկերների հետ լինելով հայկական տարբեր բնակավայրերում և օգնելով մարդկանց։
Աննան խոստովանում է, որ դերասանուհի դառնալն ամենևին էլ նրա մանկության երազանքը չի եղել։
Նա մանկության տարիներին չի կողմնորոշվել, թե ինչ է ուզում դառնալ՝ խճճվելով միանգամից մի քանի մասնագիտությունների մեջ։
Ի վերջո Աննան որոշել է ընտրել դերասանուհու մասնագիտությունը՝ համարելով, որ այն իր մեջ ներառում է իր մտքում եղած բոլոր մասնագիտություններն էլ միասին։