Հայտնի հաղորդավարներից Նարեկ Մարգարյանի ծննդյան օրն է։ Հումորիստը բոլորում է 41 տարին։ Նարեկին հանրային լայն շրջանակներում ճանաչել ու սիրել են Սերգեյ Սարգսյանի հետ ներկայացվող հումորային հեռուստանախագծի շրջանակներից։
Նարեկն անգլիական թեքումով դպրոց է ավարտել, որից հետո ավարտել է Բրյուսովի անվան համալսարանը։ Նա դասախոսել է անգլերեն բանավոր խոսք, ինչպես նաև մշակույթ ու բառագիտություն։
Նարեկն ու Սերգեյը Բրյուսովի համալսարանում են հանդիպել, որտեղ էլ սկսվել է իրենց ընկերությունը, որն էլ վերածվել է համագործակցության։ Նարեկին ու Սերգեյին միավորել է սերն ու հետաքրքրությունը որակյալ, նույն ոչի երաժշտության նկատմամբ։
Քչերը գիտեն, որ Նարեկը նաև սցենարիստ է, նա է գրել «Քայլ ձիով», «Առաջին դեմքը» և այլ ֆիլմերի սցենարները։ Նարեկն ամուսնացած է։
Նա դասախոսել է իր ապագա կնոջը, օգնել է նրան կուրսային աշխատանք ներկայացնելիս, ինչի շնորհիվ էլ նրա կինը հաջողությամբ է հանձնել իր աշխատանքը։ Այժմ զույգը մեկ որդի ունի։